Ավարտվեցին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները. ի՞նչ է հայտնի
Ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը, որը տեղի է ունեցել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Այս մասին հայտնել Է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Սկզբում բանակցությունների գոտին լքել է ամերիկյան պատվիրակությունը, ապա՝ իրանական պատվիրակությունը։ Հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարություններ դեռ չեն հնչել։
Այնուամենայնիվ, իրանական ԻՌՆԱ պետական լրատվական գործակալության փոխանցմամբ, կողմերը՝ Իրանը, Օմանը եւ ԱՄՆ-ը կանցկացնեն բանակցությունների երրորդ փուլն առաջիկա օրերին՝ այն է հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին X-ում գրել էր. «Այսօր Պատմական Հռոմ քաղաքում տեղի կունենա Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն ու Մոսկվան տարբեր կարծիքներ ունեն այդ հարցում. Բայրամով
Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները նորմալ են եւ լավ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը,...
ԱՄՆ-ն՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի քննարկվում, դա տեղի չի ունենա: Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ...
ԱՄՆ-ն ու Իրանը քիչ առաջ սկսել են բանակցությունները
Հռոմում սկսվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում է իրանական պետական հեռուստառադիոընկերությ...
Դա անհեթեթություն է. Մակրոնի պատասխանը լրագրողի հարցին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված լուրերն Ազգային ժողովի լուծարման հնարավորության մասին: «...