ԱՄՆ-ն ու Իրանը քիչ առաջ սկսել են բանակցությունները
Հռոմում սկսվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը, հաղորդում է իրանական պետական հեռուստառադիոընկերությունը:
Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Գոլզարին հայտնել է, որ հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին իտալացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո իրանցի փորձառու դիվանագետների ուղեկցությամբ ուղեւորվել է Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլ, հաղորդում Է IRIB-ը:
«Այսօր Պատմական Հռոմ քաղաքում տեղի կունենա Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների երկրորդ փուլը՝ Օմանի արտգործնախարարի միջնորդությամբ», – X-ում գրել է նաև Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաին:
Նա հավելել է, որ Թեհրանը միշտ հավատարմություն է ցուցաբերել դիվանագիտությանը՝ որպես «խնդիրների լուծման քաղաքակիրթ միջոց՝ լիովին հարգելով իրանցի ազգի բարձր շահերը»:
Հռոմում բանակցություններն ընթանում են Օմանի միջնորդությամբ, գրում է Tasnim-ը։ Մինչ այդ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները ապրիլի 12-ին հանդիպել էին Մասկատում, որտեղ բանակցություններ էին վարել սահմանափակող միջոցների վերացման և միջուկային խնդրի շուրջ: Հանդիպումը տեղի է ունեցել նաև Օմանի արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ, որին մասնակցել են Արաքչին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը:
Նմանատիպ հոդվածներ
Ավարտվեցին Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները. ի՞նչ է հայտնի
Ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը, որը տեղի է ունեցել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում: Այս մասին...
Բաքուն ու Մոսկվան տարբեր կարծիքներ ունեն այդ հարցում. Բայրամով
Բաքվի եւ Մոսկվայի հարաբերությունները նորմալ են եւ լավ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը,...
ԱՄՆ-ն՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չի քննարկվում, դա տեղի չի ունենա: Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ...
Դա անհեթեթություն է. Մակրոնի պատասխանը լրագրողի հարցին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված լուրերն Ազգային ժողովի լուծարման հնարավորության մասին: «...