Ոչնչացվել է Ռաս Իսա նավահանգիստը Եմենում. կան զոհեր
Ամերիկացի զինվորականներն ոչնչացրել են Ռաս Իսա նավահանգիստը Եմենում, որը վերահսկվում է «Անսար Ալլա»(հութիներ) ռազմաքաղաքական շարժման կողմից: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այսօր ԱՄՆ Զինված ուժերը հարվածներ են հասցրել վառելիքի աղբյուրներին, որոնք աջակցում են Իրանի հետ կապված հութի ահաբեկչական խմբավորմանը։ Այդ հարվածներն ուղղված են նրան, որպեսզի խմբավորմանը զրկեն անօրինական եկամուտներից, որոնք ավելի քան 10 տարի օգտագործվել են հութիների ահաբեկչական գործողությունները տարածաշրջանում ֆինանսավորելու համար»,- ասված Է հրամանատարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում:
Նշվում է, որ Ռաս Իսա նավթային նավահանգստին ԱՄՆ-ի ավիահարվածներից զոհվել է 33, վիրավորվել՝ 80 մարդ, հայտնել է Al Massira հեռուստաալիքը։ Զոհվածների մեծ մասը նավահանգստի աշխատակիցներ էին։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տեղեկագրի մեջ ընդգծվում է, որ Ռաս Իսա նավահանգստի վրա ամերիկյան հարվածները «նպատակ չունեին վնասել Եմենի ժողովրդին, որը իրավացիորեն ցանկանում է թոթափել հութիների լուծը և ապրել խաղաղության մեջ»։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Եմենի ուղղությամբ. կան զոհեր և վիրավորներ
Եմենի մայրաքաղաք Սանայի կենտրոնում շուկայի և բնակելի շրջանի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածների զոհ Է դարձել, նախնական տվյա...
Ադրբեջանը կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ. ՊՆ
Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայր...
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սա...
Իսրայելը Բեյրութում բնակելի շենք է ռմբակոծել
Իսրայելական օդուժը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանի Հադաս շրջանում գտնվող բնակելի շենքին: Զոհերի և տու...