Չինաստանը հերքել է Զելենսկու մեղադրանքները
Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը հերքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մեղադրանքները:
«Մենք մշտապես ակտիվորեն հանդես ենք եկել պատերազմի և կրակի դադարեցման, ինչպես նաև խաղաղության հաստատման և բանակցությունների օգտին։ Չինաստանը երբեք մահացու զենք չի մատակարարել հակամարտության որևէ կողմին և խիստ վերահսկողություն է կիրառում երկակի նշանակության ապրանքների վրա։ Ուկրաինական կողմը նույնպես հստակ և հրապարակայնորեն նշում է, որ Ռուսաստանը զենքի բաղադրիչների հիմնական մասը ներմուծում է ԱՄՆ-ից և այլ արևմտյան երկրներից։ Չինաստանը վճռականորեն դեմ է անհիմն մեղադրանքներին և քաղաքական մանիպուլյացիաներին»,- գրված է ԱԳՆ պաշտոնական կայքում։
Չինաստանի արձագանքը հնչեց այն բանից հետո, երբ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Չինաստանը Ռուսաստանի տարածք է մատակարարում վառոդ և հրետանի, ինչպես նաև որոշ զենքեր է արտադրում Ռուսաստանի տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Ցինիզմ և ստորություն. Զախարովան՝ «Ցեղասպանություն» բառը հանելու մասին
Անհավանական ցինիզմ և ստորություն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է արձագանքել ու կիսվել ՀՀ-ում Ե...
Ամեն ինչ կախված է Հայաստանից. Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից։ Այս մասին ասել է...
Երբ կհրապարակվի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի հանգամ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը՝ նիստերի լուսաբանման խեղաթյուրումների մասին
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հարցազրույց է տվել NEWS.am-ին: «Տիկին Սահակյան, Բաքվու...