Նախաձեռնողը՝ Ադրբեջանն է եղել․ Բայրամով
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի նախաձեռնողը Ադրբեջանն է, մենք մեր ներդրումն ենք ունեցել այդ գործընթացում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Խաղաղության համաձայնագրի հետ կապված գործընթացն ամբողջությամբ ավարտելու և այն ստորագրման մակարդակի հասցնելու համար Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ մենք հայկական կողմին ևս մեկ անգամ հիշեցրինք Ադրբեջանի լեգիտիմ պահանջների մասին։ Հայաստանը ցանկանում է դա ներկայացնել որպես նոր պայմաններ։ Դա այդպես չէ, մենք ակնկալում ենք այդ պահանջների կատարումը Հայաստանի կողմից 2022 թվականից։ Հայաստանի ուշադրությանը ևս մեկ անգամ կարևորվեց տարածքային հավակնությունների հարցը Հայաստանի Սահմանադրության մեջ և անհարկի Մինսկի խմբի վերացումը»,- ասել է Բայրամովը:
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...