Մենք բացառիկ նյութեր ունենք՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են միանգամայն ակտուալ մնալ, մենք ամեն շաբաթ կրկնում ենք դա։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Իհարկե, մենք պատրաստ ենք երկու երկրի հաշտեցման բոլոր առանցքային հարցերում աջակցություն ցուցաբերել ադրբեջանցի և հայ գործընկերներին: Մենք հրաշալի մշակումներ ունենք տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ՝ ՌԴ-ի, Ադրբեջանի և ՀՀ-ի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում: Պատրաստ ենք մեր փորձով կիսվել սահմանազատման, սահմանագծման հարցերում: Այս ոլորտում մեր մասնագետները հետխորհրդային տարածքում լավագույններից են համարվում: Մենք ունենք բացառիկ քարտեզագրական նյութեր, կարող ենք օգնել լուծել հայ-ադրբեջանական հակամարտության տարիների ընթացքում կուտակված մարդասիրական բնույթի հարցերը: Որևէ նոր բան չեմ ասի՝ նշելով, որ մենք ուրախ կլինենք օգնելու հայ-ադրբեջանական կարգավորմանը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ եռակողմ ձևաչափով փոխգործակցության շուտափույթ վերականգնումը կնպաստեր Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը:
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...