Այդ դիտորդները լրտեսներ են․ Զախարովա
Եվրոպացիները, առաջին հերթին՝ ֆրանսիացիները, շահագրգռված են տարածաշրջանային լարվածության պահպանմամբ՝ սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար, ընդ որում, նրանք հաշվետու են ոչ թե Հայաստանին, այլ ուղղակիորեն Բրյուսելին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Հենց ֆրանսիացիների վրա է ընկած աշխատանքի սաբոտաժի և Մինսկի խմբի փաստացի փլուզման պատասխանատվության զգալի մասը։ Այդ դիտորդները լրտեսներ են և աշխատում են Հայաստանի հարևան բոլոր պետությունների դեմ։ Այո, դրանք չեն կոչվում ՆԱՏՕ-ի առաքելություն, չեն կոչվում ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, բայց գործում են, ինչպես նատօականները»,- ընդգծել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...