42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում․ Միկոյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ ամբիոնից, ի պատասխան Հայոց ցեղասպանության ուրացման մասին մեղադրանքների, նշել է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հավանություն է տվել։
«Երկրորդ Նախագահը կառավարական հանձնաժով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը կրկին պետք է ուսումնասիրեր Ցեղասպանության լինել-չլինելը»,- ասել է Ջուլհակյանը։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանից Yerevan.Today-ը մեկնաբանություն է խնդրել է հարցի շուրջ։
«Թե՛ Էրդողանի՝ 2005 թվականի նամակը, որով նա առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով և թե՛ նախագահ Քոչարյանի պատասխանը, որում այդ առաջարկը մերժվում էր, բաց մատչելիությամբ հասանելի են համացանցում։ Այդ պատասխանը նման կերպ ներկայացնելու համար կամ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում (բնորոշումը իր շեֆինն է) և տեքստերի ընկալումը նրան հասու չէ, կամ իր շեֆի պես անզուսպ ստում է, կամ էլ ոգևորված է իր շեֆի գրկած՝ Էրդողանի գրքից»,- պատասխանել է Միկոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...