Թրամփը հրաժարվեց՝ անգամ գումարի դիմաց, օգնություն տրամադրել․ Bild
Թրամփը հրաժարվում է Ուկրաինային զենք մատակարարել նույնիսկ փողի դիմաց։ Այս մասին հայտնում է Bild թերթը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցներին։
Պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններով ավելի շատ է հետաքրքրված, քան զենքի մատակարարումներից գումար վաստակելով:
Հիշեցնենք, որ Ապրիլի 9-ին Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցել է Կիևի պատրաստակամության մասին՝ 10 Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու մասին, նշելով, որ պատրաստ են և $30 մլրդ, և $50 մլրդ գտնել համապատասխան փաթեթի համար։
Ի պատասխան այս հայտարարությունների Թրամփը մեկնաբանել է՝ Ուկրաինան անընդհատ հրթիռներ է խնդրում ԱՄՆ-ից և պատերազմ սկսելուց առաջ պետք է իմանար արդյոք կարող էր հաղթել թե ոչ, այլ ոչ թե հույսեր կապեր, որ մարդիկ անընդհատ կօգնեն իրենց։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...