Տարածաշրջանի ներուժը կարող է բացահայտվել. Կավելաշվիլին՝ Ալիևին
Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։ Այս մասին Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին:
«Մենք հավատում ենք, որ մոտ ժամանակներս կստորագրվի խաղաղության համաձայնագիր։
Եվս մեկ անգամ հայտարարում եմ Վրաստանի պատրաստակամության մասին՝ նպաստելու խաղաղության գործընթացին։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կստորագրվի պատմական համաձայնագիր, որն էական խթան կհանդիսանա տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման համար:
Ցանկանում եմ ընդգծել Վրաստանի կողմից հռչակված խաղաղության քաղաքականությունը և տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում իր ներդրումն ունենալու պատրաստակամությունը: Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ Վրաստանը միշտ կողմնակից է եղել Հարավային Կովկասում երկխոսությանը, դիվանագիտությանը և խաղաղ գոյակցությանը, և այդ կուրսը կպահպանվի նաև այսուհետ», - ասել է Կավելաշվիլին:
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասին խաղաղություն է պետք, որպեսզի ուժեղացնի տարածաշրջանի ազդեցությունը միջազգային մասշտաբով:
«Տարածաշրջանի ամբողջական ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո: Վրաստանը հանդես է գալիս խաղաղության և երկխոսության միջոցով հակամարտությունների լուծման օգտին»,- եզրափակել է Վրաստանի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...