Սա աբսուրդի իսկական թատրոն է․ Զախարովա
Զելենսկու մտադրությունը՝ մայիսի 9-ին Կիև հրավիրել Եվրամիության առաջնորդներին, աբսուրդի իսկական թատրոն է։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «Ռիա Նովոստի»-ն ։
«Արտահայտությունը, որը մենք սկսել ենք օգտագործել մոտավորապես 2013 թվականից, աբսուրդի թատրոնն է։ Հենց այս խոսքերով են արդեն ավելի քան տասը տարի նկարագրվում այսպես կոչված հավաքական Արևմուտքից բխող բազմաթիվ միջոցառումները, որոշումներն ու հայտարարությունները»,- հայտարարել է նա ։
Ինչպես հաղորդում է Politico պարբերականը, Ուկրաինայի կառավարությունը մայիսի 9-ին Կիև է հրավիրել եվրոպացի առաջնորդներին և բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս հրավերի նպատակն է ցույց տալ Ռուսաստանի հակակշիռը և ուշադրությունը շեղել Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթից:
Հավելենք, որ 2023 թվականին Զելենսկին փոխեց Երկրորդ համաշխարհային պատերազմի Հաղթանակի օրվա տոնակատարության ամսաթիվը մայիսի 9-ից 8-ը՝ տոնը վերանվանելով հիշատակի և նացիզմի դեմ հաղթանակի օր։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...