ՆԳ նախարարը՝ տաքսիների տուգանքները բեկանելու մասին
Տաքսի ծառայություն իրականացնող վարորդները հարց են բարձրացրել, որ երբ աշխատում են ինչ-որ տաքսի օպերատոր ծառայությունում, կայանում են տաքսու համար նախատեսված կայանատեղիներում, նրանք տուգանվում են: Այս մասին ԱԺ-ում, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Եվ երբ նրանք բողոքարկում են, ներկայացնում են համապատասխան ապացույցներ, որ այդ ժամին իրենք եղել են օպերատորի հսկողության տակ, պատվեր են կատարել, այդ վարչական ակտերը չեն բեկանվում: Այս վարչարարության մեջ երևի պետք է ինչ-որ բան փոխենք»,- նշել է նա:
Ի պատասխան ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասել է.
«Վերջին շրջանում մենք էլ ենք ստանում նման ահազանգեր մեր սիրելի քաղաքացիներից, որոնք գրանցվում են տաքսի ծառայություն մատուցող օնլայն հարթակներում: «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի համաձայն տաքսի ծառայությունները պետք է ունենան համապատասխան նշաններ, կահավորանք, գունագրաֆիկա: Սրանով է պայմանավորված, որ երբ կայանումն իրականացվում է, տեսալուսանկարահանող սարքերի միջոցով հնարավոր չի լինում նույնականացնել՝ այդրոք տվյալ մեքենան մատուցում է տաքսի ծառայություն թե ոչ: Դրա համար ակտավորվում է, իսկ բեկանման փուլում , քանի որ ունենք օրենսդրական համանման կարգավորումներ, մեր աշխատակիցները վարչարարությունն անում են այդ տրամաբանությամբ:
Բայց ես համաձայն եմ, որ ձեւից պիտի գանք բովանդակությանը: Այսինքն եթե կա այնպիսի ապացուցողական բազա, որ վստահ կլինենք, որ տվյալ մեքենան մատուցում է տվյալ ծառայությունը, կա գրանցում, կոնկրետ ընկերությունը հավաստում է դրա մասին, ապա կփորձենք արդեն վարչարարության շրջանակներում հասնել ակտի բեկանման: Վստահեցնում եմ, որ այսուհետ բեկանումները կլինեն, եթե լինեն ապացույցները: Կփորձենք ընդառաջել մեր քաղաքացիներին»:
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...