Բնակչությունը կտեսնի ու կասի՝ շատ լավ․ Փաշինյան

Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացենք մասնավորապես Հորադիզ-Երասխ գծի վրա, մենք հենց այսօր պատրատ ենք գնալ այդ լուծումներին: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Մենք երբ ասում ենք՝ պատրաստ ենք գնալ այդ տրամաբանությամբ, նշանակում է՝ ունենք որոշակի վստահություն, որ նաև մեր հանրության՝ այդ թվում ՄԵղրիի, Սյունիքի բնակչությունը կտեսնի ու կասի՝ շատ լավ, նորմալ կոմպրոմիս է և փոխադարձ ընդունելի կարող է լինել: Ոչ մի մեղմացման մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք մեր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել ենք շատ վաղուց:


Դիտարկմանը՝ Ադրբեջանն անընդհատ ասում է անխոչընդոտ ճանապարհ են ուզում, դա ի՞նչ է իրենից ենթադրում, Փաշինյանն ասաց, որ չգիտի՝ իրենք դրա տակ ինչ են հակասնում:


«Մենք ասում ենք մեր սկզբունքները և ասում ենք՝ մեր սկզբունքների շրջանակում կգնանք պարզեցումների: Ադրբեջանն ասում է քանի որ ՀՀ-ն քանի որ լուծումներ չի տալիս ու առաջարկում, դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երթուղուց: Սա նշանակում է, որ Իրանի երթուղին և պայմաններն իրենց համար ընդունելի են, մենք ասում ենք՝ պատարաստ ենք այն պայմաններով, որով Իրանով են անցնում, նույն պայմաններով ապահովենք ՀՀ տարածքով, որ ի ցույց դնենք այն ընկալումը, որ մեր առաջարկած պայմաններն Ադրբեջանի համար կարող են ընդունելի չլինել, իրականությանը չեն համապատասխանում: Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար»,- ասաց Փաշինյանը: