Այդ անմեղ զոհերի արյունը՝ նրա ձեռքերում է․ Զախարովա

Կիևի ռեժիմի այս ռազմական հանցագործությունն այնքան ակնհայտ դարձավ նույնիսկ Ուկրաինայի բնակչության և Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տեղեկատվական տարածքի համար, որ վրդովմունքի ձայներ հնչեցին նաև Զելենսկու մերձավոր շրջապատում։ Այս մասին տելեգրամի իր ալիքում գրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


«Գերագույն Ռադայի պատգամավոր Մարիանա Բեզուգլայան հրապարակավ պահանջել է պարզել, թե ով, վախենալով օրինական թիրախին հարվածելուց, ինչպես նաև ռուսական  կողմի պատասխանից, հրամայել է կանանց և երեխաներին օգտագործել որպես կենդանի վահան զինվորականների միջոցառման համար: Զելենսկին հաստատեց իրեն ուղղված բոլոր մեղադրանքները՝ երեկ աշխատանքից ազատելով Սումիի ռազմական վարչակազմի ղեկավար Արտյուխին՝ դրանով իսկ, կարծես, նրա վրա դնելով այս հերթական սարսափելի ռազմական հանցագործության պատասխանատվությունը, այս անգամ՝ ուղղված իր սեփական քաղաքացիների դեմ։


Արդյոք այս ամենի մասին տեղյակ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով միանգամայն լեգիտիմ թիրախին հարվածելու հաջորդ օրը անհանգստացած էր այդ հրթիռային հարվածից և մեր երկրին մեղադրեց խաղաղ բնակիչների վրա հարձակվելու մեջ։ Նաև հարցս ուղղեմ՝  Կալլասին, Մերցին, ովքեր գիտակցաբար գնացին բանավոր մանիպուլյացիայի և ամբողջ կիրակի և երկուշաբթի օրը ցեխ շպրտեցին Ռուսաստանի վրա, ի՞նչպես եք հիմա պատրաստվում արդարացնել այս ամենը»,- հրապարակել է դիվանագետը։


Նրա խոսքով՝ Կիևի ռեժիմը կանանց և երեխաներին օգտագործում է որպես կենդանի վահան, իսկ հետո բեմականացումները ներկայացնում  իբր  այդ ամենը տեղի  է ունեցել ռուսական ագրեսիայի պատժառով։


«Ուկրաինայի գրոհայինները դե ֆակտո պատանդ են վերցնում իրենց իսկ համաքաղաքացիներին։ Խաղաղ զոհվածների արյունը Զելենսկու և նրա իմպրովիզների ձեռքերում է»,- գրել է Զախարովան։