Նրանց ցինիկության մասին է այս ամենը․ Զախարովա
Ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարվածը Կուրսկի մարզին ցույց է տալիս ՈՒկրաինայի ցինիկությունը՝ խաղաղության ձգտման մասին հայտարարությունների ֆոնին։ Ռուսաստանը միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Կիևի ռեժիմի հանցագործությունները խաղաղ բնակիչների դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Զելենսկու մարդատյաց ռեժիմի, ինչպես նաև չդադարող հանցագործությունները, պարզապես Ուկրաինայի ցինիկության մասին է վկայում՝ իբր խաղաղության ձգտման մասին ելույթների ֆոնին։ Սակայն նրանք ոչ ոքի չպետք է մոլորության մեջ գցեն իրական նպատակների և մտադրությունների վերաբերյալ։ Հանցավոր Կիևյան խումբը տրամադրված չէ հակամարտությունը կարգավորել դիվանագիտական մեթոդներով»,- ասել է նա։
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատու միջազգային հանրությանը դատապարտել Կիևում նացիստական ռեժիմի հանցագործությունները, ինչպես նաև վճռական տրամադրվածություն ցուցաբերել՝ վերջ դնելու ուկրաինական իշխանությունների արյունալի գործողություններին:
Հիշեցնենք՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ուկրաինական ուժերը 100-ից ավելի անօդաչուներով թիրախավորել են Բելգորոդի, Վորոնեժի, Մոսկվայի, Բրյանսկի և Օրյոլի շրջանները: Կուրսկում ավելի քան 20 բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ և զոհեր։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...