Մի անցեք կարմիր գծերը․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիրը չի կարող ներառել օկուպացված տարածքների ճանաչումը որպես ռուսական՝ նշելով, որ դրանք կարմիր գծեր, որոնք անցնել չի կարելի, հայտնում է НТВ-ն:
«Մեզ համար դրանք կարմիր գծեր են՝ ցանկացած ժամանակավոր օկուպացված տարածք ճանաչել ռուսական։ Այդ ներկայացուցիչները քննարկում են իրենց իրավասություններից դուրս հարցեր»,- հայտարարել է նախագահը։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայի բոլոր տարածքները պատկանում են իրեն, քանի որ դա պետության ինքնիշխանությունն է։ Հենց Ուկրաինայի ժողովուրդը, այլ ոչ թե տարբեր պաշտոնյաներ, պետք է քննարկեն հողերի հարցերը։
«Ուկրաինան ինքնիշխան պետություն է, և բոլոր տարածքները պատկանում են Ուկրաինայի ունիտար պետությանը: Այդ պատճառով էլ մեր պետության տարածքների մասին կարող է խոսել միայն Ուկրաինայի ժողովուրդը», - ասել Է նախագահը ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղության համաձայնագիրը կարող է ընդգրկել այսպես կոչված «5 տարածքներ»-ի հարցերը: Ամենայն հավանականությամբ, նա նկատի է ունեցել Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների կարգավիճակը ։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...