Ես բանակում ունեցել եմ ներքնաշոր. Ալեքսանյան
Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես բանակում ունեցել եմ ներքնաշոր: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Մի օր դահլիճում այստեղից ելույթ էի ունենում, Սեյրան Օհանյանի կառավարումն էի քննադատում պաշտպանության նախարարությունում, Սեյրան Օհանյանը տեղից ասաց՝ կարո՞ղ է մի հատ էլ ասես՝ բանակը քեզ ներքնաշոր չի տվել: Ասում եմ՝ պարոն Օհանյան, էդ նորությո՞ւն է, որ չի տվել, ոչ ինձ է տվել, ոչ 100 հազար զինվորներին է տվել: Հիմա ուրեմն այս լկտի սանձարձակների կուրատորներն ինչ են արել, բռնել են, սարքել են սենց մի հատ քաղաքական խոսույթ, որով իրենց արևին թիրախավորում են ինձ, ասում են՝ այ դու բանակում չես ունեցել ներքնաշոր։
Հարգելի՛ ընդդիմադիր գործընկերներ, ես բանակում ունեցել եմ ներքնաշոր, ուրիշ բան, որ դուք զինվորների ներքնաշորը տարել ու կերել եք: Փոխաբերական իմաստով եք կերել, բայց դուք ներքնաշոր ուտողների իշխանություն եք եղել, որովհետև դուք զինվորներից գողացել եք ներքնաշորը: Ինձնից չէ ,100 հազարավոր զինվորներից, ՀՀ-ում չի եղել զինվոր, որ ծառայի ու բանակում իրեն հասանելիք՝ օրինակ «տյելնաշկան» կամ մյուս ներքնաշորը իրեն տրամարդեն: Խի չի եղել, որովհետև դուք դա տարել ու կերել եք»,- հայտարարեց պատգամավորը:
Նա հավելեց նաև, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին բանակում «կերել» են զինվորների ներքնաշորերը:
«Իրենց լկտիությունն այն աստիճանի է, որ հիմա եկել են՝ այդ ամեն ինչի միջով անցած զինվորներին մեղադրանք են առաջադրում: Հա, նասկի էլ են կերել, զինվորի գուլպա էլ են կերել, ամեն ինչ կերել են, ինչ տեսել են, կերել են այս մարդիկ: Իրենց թվում է՝ դա կարող են օգվտագործել որպես թիրախավորում դիմացինի, բայց մյուս կողմից էլ զարմանալի չէ, բա որ ներքնաշոր ու նասկի չուտեին զինվորի, էդ ոնց պետք է այդ ասաբնյակները գցեին, ոնց կարային Բադեն-Բադենների կազինոներում կրվեին»,- ասաց Ալեքսանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վարորդին այդ դեպքում՝ չեն կարող տուգանել․ Սարգսյան
Այս պահին՝ վարորդական վկայականների հետ կապված, այն դուրս է բերվել ոստիկանության կազմից, որպես հանրային ծառայություն ...
Սարգսյանը՝ հայտարարագրերի և ID քարտ ստանալու մասին
Համընդհանուր հայտարարագրման տրամադրության մեջ, ունենք մեծ պահանջարկ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Ներքին գործ...
Այդքան պարզ սուտ ո՞րտեղից եք հնարում․ Մինասյան
Հայտարարում եք, որ 7 տարի Հայաստանի ոչ մի իշխանության չի հաջողվել պետական բյուջեի եկամուտները կրկնապատկել, այդքան...
Թալանվածը հետ բերելու համար՝ պետք է հասկանալ թալանվածի տեղը․ Փաշինյան
Այն քննադատությունները, որը հնչել է մեր կառավաարության մասին , թե հեղափոխությամբ եկանք ու մոռացանք թալանածը վերադարձնել,...