Այդ պետությունները սրում են լարվածությունն Ուկրաինայի շուրջ․ Նարիշկին
Ռուսաստանը և Բելառուսը տեսնում են ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվության աճ իրենց սահմանների մոտ, եվրոպական երկրները բարձրացնում են նաև Ուկրաինայի շուրջ էսկալացիայի մակարդակը, ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը: Նա վստահեցրել է, որ իրենք պատրաստ են քայլեր ձեռնարկել սպառնալիքները կանխելու համար, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Բելառուսը, առհասարակ բոլորս տեսնում ենք ՆԱՏՕ-ի երկրների ռազմական ակտիվության աճ մեր սահմանին: Մենք զգում և տեսնում ենք, որ եվրոպական երկրները, հատկապես Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան, բարձրացնում են ուկրաինական հակամարտության շուրջ էսկալացիայի մակարդակը։ Դրա համար պետք է կանխարգելիչ գործել, մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...