Ահա պատճառը՝ ագրեսորին պարտադրել են խաղաղության․ Զելենսկի
34 օր առաջ Ուկրաինան դրական է արձագանքել ամբողջական և անվերապահ հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկին, և արդեն 34 օր է՝ Ռուսաստանը բացահայտ հրաժարվում է կրակի դադարեցումից։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է The New York Times պարբերականը։
«Այս ամենի պատճառը մեկն է՝ Մոսկվայում չեն վախենում։ Եթե Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն անել այն, ինչին սովոր են՝ կշարունակեն պատերազմել։ Մենք բոլորս ուզում ենք, որ սա ավարտվի: Խաղաղություն է պետք, և այն պետք է լինի հարատև: Այդ իսկ պատճառով Ուկրաինան միշտ կառուցողական է աշխատում իր գործընկերների հետ՝ բոլոր այն ձևաչափերով, որոնք կարող են բերել անվտանգություն և վերականգնել խաղաղությունը։
Ուկրաինան երբեք չի ցանկացել այս պատերազմը, ոչ մի վայրկյան: Իսկ երբ պատերազմն ավարտվի, աշխարհը հստակ կիմանա՝ դա տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանին՝ ագրեսորին, պարտադրել են խաղաղության։ Նույն ագրեսորը, որը ուկրաինական հող է եկել 2014 թվականին՝ 11 տարի առաջ։ Եվ բոլորի համար կարևոր է, որ սա ավելի շատ տարիներ չտևի», - ասել է նա:
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է կենտրոնացած մնալ պատերազմը շարունակելու վրա, և ռուսական պետական քարոզչամեքենան իր լսարանին նախապատրաստում են այն մտքին, որ դիվանագիտությունը ոչ մի արդյունքի չի բերի։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...