Տիեզերք կուղարկվի կանանց անձնակազմը
Ամերիկյան Blue Origin տիեզերական ընկերությունն ապրիլի 14-ին տիեզերք կուղարկի բացառապես կանանցից բաղկացած 6 հոգանոց անձնակազմին: Տիեզերական զբոսաշրջիկների թվում է նաև ընկերության սեփականատեր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսանցուն՝ հաղորդավարուհի Լորեն Սանչեսը: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
New Shepard ծրագրի շրջանակում իրականացվելիք առաքելության ժամանակ տիեզերանավը կանանց դուրս կբերի Երկրի ուղեծիր, ընդհանուր թռիչքը կտևի 11 րոպե, որից 4-ը՝ անկշռության պայմաններում:
Անձնակազմի անդամներն են CBS News-ի հաղորդավար Գեյլ Քինգը, իրավապաշտպան Ամանդա Նգուենը, օդատիեզերական ինժեներ Այշա Բովան, փոփ երգչուհի Քեթի Փերին, կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինը, հաղորդավարուհի Լորեն Սանչեսը։
Սա կլինի 1963 թվականից ի վեր սա առաջին տիեզերական թռիչքը, որի մասնակիցները միայն կանայք են: Առաքելությունն ունի ոչ միայն խորհրդանշական, այլև սոցիալական նշանակություն. այն կոչված է ընդգծելու գիտության, տիեզերքի և տեխնոլոգիաների բնագավառներում կանանց մասնակցության կարևորությունը:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ի պարզաբանումը՝ «Դվին» -ի մոտակայքում տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ
Այսօր Auroranews-ը հղում անելով shamshyan.com-ին հայտնել էր, որ ապրիլի 10-ին Երևանում կրակոցներ են հնչել «Դվին» հյուրանո...
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում ապրիլի 13-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 390 դրամը,...
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր
Rate.am-ում ապրիլի 16-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 387,66 դրա...
Կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են
ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում կործանված թեթև ինքնաթիռի բոլոր վեց ուղևորները զոհվել են, այս մասին հայտնում է NBC-ն։ «Ոչ ոք չի...