Սպասում ենք մեր գործընկերներին․ Զախարովա
Ռուսաստանն ակնկալում է իրանական պատվիրակության այցը Մոսկվա` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը ։
«Սպասում ենք իրանցի գործընկերներին, բանակցություններ են նախատեսված Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի հետ»,-ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ Իրանի ներկայացուցիչները կհանդիպեն նաև ռուս այլ պաշտոնյաների հետ:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղին հայտարարել էր, որ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կայցելի Մոսկվա՝ ռուսական կողմի հետ քննարկելու Թեհրանի և Վաշինգտոնի միջև կայացած բանակցությունները:
Զախարովայի խոսքով՝ կկայանա շաբաթվա վերջին։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...