Նման սցենարի կարիք չկա․ Իրանի փոխարտգործնախարար
Որքան շուտ Հայաստանը և Ադրբեջանը կարողանան ստորագրել խաղաղության համաձայնագիրը, այնքան ավելի լավ կլինի թե՛ երկու երկրների, թե՛ տարածաշրջանի համար: Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին Regionmonitor.com–ի հետ զրույցում։
«Երբ մենք լսեցինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը վերջնականացվել է, մենք շատ ուրախացանք, որովհետև երկար տարիներ արյան և թշնամանքից հետո այժմ ժամանակն է, որ երկու երկրները կենտրոնացնեն իրենց ուշադրությունը երկու ազգերի ապագան կառուցելու վրա»,- ասել է նա։
Նա նշել է, որ Իրանը չի ցանկանում միջամտել երկու երկրների գործերին, սակայն որքան շուտ այս փաստաթուղթը հնարավոր լինի ստորագրել, այնքան ավելի լավ, որովհետև անցյալն անցյալ է:
«Մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա: Կան շատ հնարավորություններ, որոնք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար կարող են օգտագործվել: Իրանը բարիդրացիական հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, և պատրաստ է անել ամեն բան` հեշտացնելու այն աշխատանքը, որը պետք է իրականացվի համաձայնագիր ստորագրելու համար: Կարծում ենք, որ երկու ազգերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի հնարավորությանը` իրանցի պաշտոնյան ևս մեկ անգամ ասել է, որ Իրանը դեմ է ցանկացած սահմանային փոփոխության։
«Մենք դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Ոչ մի նման սցենարի կարիք չկա»,- հայտարարել է Ռավանչին։
Հիշեցնենք` մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...