Մեզ միայն դա է պակասում․ Զելենսկի

Ուկրաինայի զինված ուժերը ի վիճակի չեն վերադարձնել կորցրած տարածքները: Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:


«Մեզ պակասում է ամեն ինչ վերադարձնելու ուժը, և դա հասկանալի իրավիճակ է այսօրվա համար։ Եվ այդ պատճառով այս պատերազմը կավարտվի դիվանագիտորեն»,- ասել է նա։


Միևնույն ժամանակ, նա հայտարարել է ՌԴ իշխանությունների նկատմամբ անվստահության մասին և շարունակել է անվտանգության երաշխիքներ պահանջել Արևմուտքի կողմից, այդ թվում՝ Ուկրաինայում զորքերի տեղակայման, ինչպես նաև օդային տարածքի անվտանգության ապահովման համար։


Խոսելով հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասին՝ Զելենսկին նշել է, որ տարբեր ձևաչափերով կընթանան այդ բանակցությունները։


«Մենք կհասնենք այս պատերազմի դիվանագիտական լուծմանը»,- պնդել է Զելենսկին: