Ֆրանսիացի դիվանագետներին վտարել են․ Le Figaro
Ալժիրի իշխանությունները որոշում են կայացրել վտարել 12 ֆրանսիացի դիվանագետի։ Այս մասին հայտնում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարրոյին։
«Ալժիրի իշխանությունները մեր 12 աշխատակիցներին խնդրել են 48 ժամվա ընթացքում լքել Ալժիրի տարածքը»,- նախարարի խոսքը մեջբերում է հրատարակությունը։
Ըստ հրատարակության՝ խոսքը վարչական և դիվանագիտական անձնակազմի անդամների մասին է, որոնք կապված են Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հետ: Արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը հավելել է, որ Ալժիրը արտաքսում է դիվանագետներին՝ ի պատասխան հանցագործություններ կատարելու համար Ֆրանսիայից ալժիրի երեք քաղաքացիների արտաքսման։
Ֆրանսիայի արտգործնախարարի խոսքով՝ Ալժիրի այս քայլն անպատասխան չի մնա։
Հավելենք՝ 2024 թվականի հուլիսի վերջին Ալժիրի իշխանությունները որոշել են անհապաղ հետ կանչել իրենց դեսպանին Ֆրանսիայում, քանի որ Փարիզը ճանաչել է Արևմտյան Սահարային ինքնավարություն տրամադրելու Մարոկկոյի ծրագիրը որպես հակամարտության կարգավորման միակ հիմք։ Ալժիրը երկար տարիներ պաշտպանել է Սահրաուի ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքը։
2025 թվականի ապրիլի 6-ին Բարրոն Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունի հետ հանդիպումից հետո ասել էր, որ Ֆրանսիան և Ալժիրը մտադիր են նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում և երկարատև ճգնաժամից հետո վերսկսել համագործակցությունը։
Նմանատիպ հոդվածներ
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...