17 տուն և 1 դպրոց. Տաջիկստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները
Տաջիկստանում այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մասամբ ավերվել է ցնցումների էպիկենտրոնում գտնվող 17 բնակելի շենք։

Այս մասին հայտնել են հանրապետության կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի (ԿԱՊԿ) ճգնաժամային կառավարման կենտրոնից։
«Նախնական տվյալներով, Տաջիկստանի արևելքում՝ երկրաշարժի էպիկենտրոնում, մասամբ ավերվել է 17 բնակելի շենք և մեկ դպրոց»,- ասվում է հաղորդման մեջ։

Հիշեցնենք, որ տեղի արտակարգ իրավիճակների կոմիտեի տվյալներով, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Դուշանբե քաղաքից 160 կմ հյուսիս-արևելք՝ Ռաշտի շրջանում։ Սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժի ուժգնությունը այնտեղ եղել է 5 բալ, Դուշանբեում՝ 4 բալ։ Վնասը գնահատելու համար տուժած տարածք է մեկնել Արտակարգ իրավիճակների կոմիտեի հանձնաժողովը։

Նմանատիպ հոդվածներ
Վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը
Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը:Shamshyan.com-ի տեղեկություններով...
Կրակոցներ «Դվին» հյուրանոցային համալիրում
Երևանում կրակոցներ են հնչել հայտնի «Դվին» հյուրանոցային համալիրում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունե...
«Մրցարշավ» Կալիֆորնիայում և վնասված 13 մեքենա
Կալիֆորնիայում՝ ամերիկացին բեռնատար է գողացել և փախչելով ոստիկանական հետապնդումից, վթարի է ենթարկել ավելի քան տասը ավտոմ...
Ամենայն հավանականությամբ՝ վարորդի աչքը կպել է. մանրամասներ ողբերգական ավտովթարից
Կանչից հետ գալու ճանապարհին բրիգադը ինքնավթարի է ենթարկվել, նախնական վարկածով՝ վարորդն, ամենայն հավանականությամբ, ղեկին...