ՌԴ-ն՝ Կիևի հետ ուղիղ բանակցությունների մասին
Ռուսաստանը պատրաստ է քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման իրատեսական առաջարկները: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Ռուսական կողմը բաց է լուրջ և իրատեսական առաջարկների քննարկման համար, որոնք հաշվի կառնեն ներկայիս իրողությունները և կհանգեցնեն ուկրաինական ճգնաժամի արմատական պատճառների վերացմանը և իսկապես համապարփակ, արդար և տևական խաղաղության հասնելուն», - նշել է նա:
Պոլիշչուկի խոսքով՝ Կիևը ցույց է տալիս բանակցությունների համար պատրաստակամության պակաս։
Նա հիշեցրել է, որ ուկրաինական կողմն էր, որ դադարեցրել է ուղիղ շփումները Ռուսաստանի հետ 2022 թվականի ապրիլին, իսկ նույն տարվա սեպտեմբերին սահմանել է Ռուսաստանի ղեկավարության հետ բանակցությունների պաշտոնական արգելքը, որը մնում է ուժի մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն. Ալիև
Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանին և Հայաստանին. Էրդողան
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այս մասին հայտարարել են Թուրքիայի նախա...
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օգտագործել Վրաստանին. ԱԳ նախարար
Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգ...
ՀՀ-ի հետ բարեկամ դառնալը իրատեսական չէ. Ալիև
Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ, դա իրատեսական չէ: Այս մասին Ադրբեջան...