Սուպերհամակարգիչը վերցրել ենք, ուզում ենք շարիկ գլորել. Փաշինյան
Երևանի պետական համալսարանը պետք է սովորի օգտագործել սուպերհամակարգիչ։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա որևէ առարկության չի կարող դիմանալ։ Այդ թվում՝ կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն պետք է սովորեն կառավարել սուպերհամակարգիչ»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ ոչ մի ամոթ բան չկա դրա մեջ, քանի որ մենք չենք ունեցել սուպերհամակարգիչ, և պետք է սովորենք։
«Ավելի լայն համատեքստում՝ մի սուպերհամակարգիչ էլ պետությունն է։ Հարյուրամյակներով պետություն չենք ունեցել, և պետությունն ավելի բարդ սուպերհամակարգիչ է, քան ամենաբարդ սուպերհամակարգիչը։ Էս ա մեր պրոբլեմը․ չգիտենք օգտագործել։ Մենք սուպերհամակարգիչը վերցրել ենք, ուզում ենք շարիկ գլորել, բայց այն դրա համար չէ նախատեսված»,- հավելել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն. Ալիև
Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օգտագործել Վրաստանին. ԱԳ նախարար
Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգ...
ՀՀ-ի հետ բարեկամ դառնալը իրատեսական չէ. Ալիև
Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ, դա իրատեսական չէ: Այս մասին Ադրբեջան...
Ադրբեջանը պատրաստ է այդ քայլերը ձեռնարկել Հայաստանի հետ. Ալիև
Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ վստահություն կառուցելու քայլեր սկսել: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջ...