Փոխանակ ԱՄՆ-ն զսպեր նրան, նա սկսեց ԱՄՆ-ին դասեր տալ. Ֆիդան
ԱՄՆ-ն պետք է զսպի Նեթանյահուին և նրա համար հստակ սահմաններ սահմանի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իշխանության է եկել՝ խոստանալով վերջ դնել Պաղեստինի և Ուկրաինայի հակամարտություններին և կանխել նոր համաշխարհային պատերազմը։
«Հիմա, երբ ԱՄՆ-ի նոր վարչակազմը փորձում է աշխարհին որոշակի ուղերձ հղել, առաջանում է իրավիճակ, երբ մեկ այլ խաղացող՝ օգտագործելով ԱՄՆ-ի հնարավորություններն ու աջակցությունը, մարտահարվեր է նետում ԱՄՆ-ին։ Փոխանակ ԱՄՆ-ն զսպեր նրան, նա է սկսում ԱՄՆ-ին «դասեր տալ»։ Սա, իհարկե, նրանց միջև իշխանության համար պայքարի տեսակ է։ Հարցն այն է, թե ով է այս իրավիճակում գլխավորը»,- նշել է Ֆիդանը։
Նա նաև նշել է, որ Թրամփը այն մարդը չէ, որը կհաշտվի ինչ-որ մեկի նկատմամբ հովանավորչությունը համագործակցության քողի տակ թաքցնելու մեթոդի հետ։
«Նա համակրում է սիոնիզմին, աջակցում է Իսրայելին, և նրա շրջապատը կազմված է այդ ուղղությամբ ընտրված ու նշանակված անձանցից։ Բայց, ի վերջո, նա չի ցանկանա լսել՝ «ահա Իսրայելի մարդը, նա անում է այն ամենը, ինչ Իսրայելն է հրամայում»։ Կարծում եմ՝ նա դա չի ցանկանա։ Իմ կարծիքով, մարդ, որը նման առճակատման մեջ է մտնում աշխարհի հետ, չի խուսափի Նեթանյահուի հետ հաշիվները մաքրելուց»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն. Ալիև
Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանին և Հայաստանին. Էրդողան
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այս մասին հայտարարել են Թուրքիայի նախա...
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օգտագործել Վրաստանին. ԱԳ նախարար
Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգ...
ՀՀ-ի հետ բարեկամ դառնալը իրատեսական չէ. Ալիև
Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ, դա իրատեսական չէ: Այս մասին Ադրբեջան...