Իրանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքները շուտով կսկսվեն
Առաջիկա շաբաթներին աշխատանք կսկսի Իրանի և Ադրբեջանի համատեղ տրանսպորտային կոմիտեն: Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Նա նշել է, որ կոմիտեի ստեղծման նպատակն է արագացնել տրանսպորտի ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը, ներառյալ երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և ծովային տրանսպորտը:
Նախարարը նաև նշել է, որ լրացուցիչ համաձայնագրեր են կնքվել առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, նավթի և գազի ոլորտներում:
Ֆարզանե Սադեղի խոսքով, մինչ Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանի այցն Ադրբեջան փաստաթղթեր կպատրաստվեն սահմանի, տրանսպորտի, մաքսային, առևտրի, նավահանգիստների և նավագնացության ոլորտներում համաձայնագրերի վերաբերյալ: Նա ընդգծել է, որ վերջին տարիներին Իրանն ու Ադրբեջանը հաջողությամբ իրականացրել են տարանցման և տրանսպորտի ոլորտում համատեղ միջոցառումները, և սպասվում է, որ երկու երկրների հարաբերություններում նոր փուլ կսկսվի:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն. Ալիև
Թուրքիայի և Հայաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները ԵՄ-ի գործը չեն: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նա...
Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանին և Հայաստանին. Էրդողան
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այս մասին հայտարարել են Թուրքիայի նախա...
Հայաստանն ու Ադրբեջանը կարող են օգտագործել Վրաստանին. ԱԳ նախարար
Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգ...
ՀՀ-ի հետ բարեկամ դառնալը իրատեսական չէ. Ալիև
Իհարկե, մենք չենք պատկերացնում, թե ինչպես անմիջապես բարեկամ կդառնանք Հայաստանի հետ, դա իրատեսական չէ: Այս մասին Ադրբեջան...