Եթե Հայաստանը դա անի, ոչ մի խոչընդոտ չի լինի․ Ալիև
Բաքուն Հայաստանի հետ պատրաստ է ազնիվ համագործակցության։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային համաժողովի ժամանակ, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«2022 թվականին Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ ձեռնամուխ են եղել ապագա խաղաղության պայմանագրի քննարկմանը։ 2023 թվականի մայիսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի ինքնիշխանությունը խորհրդային սահմաններում, այսինքն՝ Ղարաբաղի հետ միասին։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Բաքուն Ղարաբաղում ռազմական գործողություն սկսեց, որը տևեց մոտ մեկ օր։ Արդյունքում Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։
Ադրբեջանի նախագահը նշել է, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից։
«Բազմիցս հրապարակավ հայտարարել եմ, թե ինչ ենք մենք ակնկալում Հայաստանից տարածքային ամբողջականության և նրանց Սահմանադրության առումով։ Երբ դա արվի և խաղաղության համաձայնագիր ստորագրվի, ոչ մի խոչընդոտ չի լինի»,- ավարտել է իր ելույթը Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
Հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպում են ունեցել։ Այս մասին հայ...
Դրան պետք է պատրաստվել․ Պեսկով
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առերես բանակցություններն անպայման կկայանան, երբ ժամանակը գա...
Հարվածներ Սումի քաղաքին. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 13-ին Սումիի կենտրոնում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել, հայտնում է korrespondent....
Եթե նա մտնի Ադրբեջան, դուրս կշպրտվի․ Հաջիզադե
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը ներառվել է Ադրբեջանի սև ցուցակում։ Այս մաս...