«Շատ վատ կլինի այդ երկրի համար». Թրամփ
Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների հնարավոր ձախողումը ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենա Իրանի համար, և երկիրը կհայտնվի մեծ վտանգի տակ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես կարծում եմ, որ եթե Իրանի հետ բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, Իրանը մեծ վտանգի մեջ կհայտնվի»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե պատրաստ է արդյոք ԱՄՆ-ը ձեռնարկել ռազմական գործողություններ իսլամական հանրապետության միջուկային ծրագրի ոչնչացման համար։
«Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։ Եթե բանակցությունները հաջող չլինեն, ես կարծում եմ, այդ օրը շատ վատ կլինի այդ երկրի համար»,- ավելացրել է Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Սպիտակ տանը։
ԱՄՆ նախագահը չի պատասխանել ճշտող հարցին, թե արդյոք իր խոսքերը պետք է համարել իսլամական հանրապետությանը հարվածելու ԱՄՆ պատրաստակամության հաստատում։ «Իրանին չի կարելի միջուկային զենք ունենալ։ Այս է ամենը»,- կրկնել է նա։
«Հիմա մենք կարող ենք հասնել պայմանավորվածության դրա վերաբերյալ ավելի ուշ»,- նշել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։
Թրամփը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանն ուղիղ խորհրդակցություններ են անցկացնում։ Ինչպես նշել է ԱՄՆ առաջնորդը, ԱՄՆ-ը կգերադասի իրանական միջուկային զարգացումների հարցը լուծել բանակցությունների միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Եթե ՀՀ-ն չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշի Ադրբեջանը. Հասանով
Եթե Հայաստանը չընդունի Վերա Աղասյանի դին, նրա ճակատագիրը կորոշեն Ադրբեջանի պետական համապատասխան մարմինները: Այս մասի...
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է կալանավորվել
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը ձերբակալվել, ապա ազատ էր արձակ...
ԱԳՆ խոսնակնն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչեցրած մեղանդրանքներին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, պատասխանելով «Ականադաշտի քարտեզներ տրամադրելու Բաքվի պահանջներին» լրատվամիջոցների հ...
Զախարովան կոչով դիմել է ՀՀ-ին և Ադրբեջանին
ՌԴ-ն կոչ է անում Հայաստանին և Ռուսաստանին թույլ չտալ թեժացման քայլեր սահմանին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտն...