Վահագն Ալեքսանյանը` Մարտուն Գրիգորյանի որոշման մասին
Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ կմիանա Վարդան Ղուկասյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ-ակաքն պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Գյումրիում ՏԱՌԱՑԻՈՐԵՆ կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք. Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը և իհարկե Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին և դրանք տվին Վարդան Ղուկասյանին։
Ու սա այն դեպքում, երբ Մարտուն Գրիգորյանը առանց ամաչելու կանգնում ու այս սցենարը նկարագրողներիս ստախոսության մեջ էր մեղադրում, իրեն էլ ներկայացնում որպես քաղաքը «Վարդան Ղուկասյան-ՔՊ տանդեմից» պաշտպանող մի սամուրայ։
Ինչևէ, արձանագրենք.
1. Չկա Սերժ-Քոչարյան հակամարտություն. կա մեկ ընդհանուր Սերժաքոչարյան։
2. Լավագույնը, ինչ կարող է Հայաստանին առաջարկել Սերժաքոչարյանը դա Վարդան Ղուկասյանն է։
3. ՔՊ-ն ինչպես միշտ ազնիվ էր ու անկեղծ իր ընտրողի հետ՝ ի տարբերություն Սերժաքոչարյանի ներկայացուցիչների (հատկապես Վարդան Ղուկասյան ընտրող Մարտուն Գրիգորյանի)։ Մենք ու նաև անձամբ ես տառացի ներկայացրել էի այս սցենարը»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Հայաս...
Մարտուն Գրիգորյանի որոշումը. Գյումրին նոր քաղաքապետ կունենա
«Մեր քաղաք»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել։«Հարգելի՛ գյումրեցիներ, շնորհ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը` Բաքվում տեղի ունեցող շինծու դատավարության մասին
CNA-ը (Catholic News Agency) ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին: Հոդվածի հեղինակ՝ պա...
Պարույր Հովհաննիսյանը նոր պաշտոն կստանա
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է՝ այլ պաշտոնի անցնելու նպատակով: «Ա...