ՆԱՏՕ-ն կշարունակի Ռուսաստանին դիտարկել որպես երկարաժամկետ սպառնալիք. Ռյուտե
ՆԱՏՕ-ն, նույնիսկ ուկրաինական հակամարտության ավարտից հետո, կշարունակի Ռուսաստանը երկարաժամկետ սպառնալիք համարել։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
«Եկեք միամիտ չլինենք, ՆԱՏՕ-ն կշարունակի Ռուսաստանին դիտարկել որպես երկարաժամկետ սպառնալիք նույնիսկ ուկրաինական պատերազմի ավարտից հետո»,- ասել է նա։
Ռյուտեն հավելել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Կիևին Վիսբադենում իր հրամանատարության միջոցով, որը համակարգում է ռազմական մատակարարումները, ինչպես նաև Ուկրաինայում իր ներկայացուցչության միջոցով:
«ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային Վիսբադենի հրամանատարության և Ուկրաինայում մեր ներկայացուցչության միջոցով: ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա շարունակել պայքարը», - ասել է նա:
Գլխավոր քարտուղարն աջակցել է հրադադարի շուրջ համաձայնության գալու ԱՄՆ-ի փորձերին, բայց նաև ողջունել է ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների կողմից Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորության վերաբերյալ քննարկումները: Ռյուտեն ընդգծել է, որ հակամարտության ավարտից հետո ՆԱՏՕ-ն մտադիր է զինել Ուկրաինային, որպեսզի «Ռուսաստանն այլևս չկարողանա ձեռք բերել ոչ մի քառակուսի կիլոմետր տարածք»։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա
Թրամփը 10% մաքսատուրք սահմանեց նաև Հայաստանի վրա։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:«Հայաս...
Մարտուն Գրիգորյանի որոշումը. Գյումրին նոր քաղաքապետ կունենա
«Մեր քաղաք»-ը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտարարությամբ է հանդես եկել։«Հարգելի՛ գյումրեցիներ, շնորհ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը` Բաքվում տեղի ունեցող շինծու դատավարության մասին
CNA-ը (Catholic News Agency) ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների մասին: Հոդվածի հեղինակ՝ պա...
Պարույր Հովհաննիսյանը նոր պաշտոն կստանա
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է՝ այլ պաշտոնի անցնելու նպատակով: «Ա...