Սպասվում է քամու ուժգնացում. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 31-ի ցերեկը նաև ամպրոպ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ: Մարտի 31-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ, ապրիլի 2-4-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մարտի 31-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
Երևան քաղաքում մարտի 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 31-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մարտի 31-ի ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է` երբ ուժի մեջ կմտնի օրենքը, որով կարգելվի դպրոց ընդունել ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաներին
Նոր օրենքը, որով արգելվում է դպրոց ընդունել ռուսերենին չտիրապետող միգրանտների երեխաներին, ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից: Այ...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Աշտարակի խճուղում
Ապրիլի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարա...
ՊԵԿ-ը նոր մանրամասներ է ներկայացրել հայտարարագրումից
Հարգելի՛ քաղաքացիներ, շարունակելով հայտարարագրման վերաբերյալ հարցուպատասխան ձևաչափը, այժմ ՄԱՍ 5-ում եկեք պարզենք, թե ինչ...
Արցախում հայկական հուշակոթողները վերածվում են աղբանոցի
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ներկայացնում է հետաքննական հոդված, որտեղ անդրադառնում է Ադրբեջանին, որը չի պահպանել...