USAID-ն կվերակազմավորվի. Ռուբիո
Պետքարտուղարությունը Կոնգրեսին տեղեկացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) վերակազմավորելու իր մտադրության մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի ղեկավարի հայտարարությունը։
«Մենք վերակողմնորոշում ենք մեր արտաքին օգնության ծրագրերը, որպեսզի դրանք ուղղակիորեն համընկնեն Միացյալ Նահանգների և մեր քաղաքացիների համար լավագույնի հետ», - ասել է Ռուբիոն:
Պետքարտուղարը մանրամասնել է, որ վերակազմավորումը ենթադրում է «USAID-ի որոշ գործառույթների փոխանցում դեպարտամենտին» մինչև հուլիսի 1-ը։ Գործակալության մյուս գործառույթները կվերացվեն, եթե դրանք չծառայեն Վաշինգտոնի շահերին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ավելի քան 27 միլիարդ դոլարով կրճատել է ամերիկյան միջազգային օգնությունը USAID-ի գործունեության շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։ Ադրբեջա...
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...