Ուկրաինան չի ճանաչի ԱՄՆ ռազմական օգնությունը որպես պարտք. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ երկիրը Միացյալ Նահանգների ռազմական օգնությունը պարտք չի համարում։ Համաշխարհային տնտեսագիտության Կիլի ինստիտուտի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինային ԱՄՆ օգնությունը կազմում է 123 միլիարդ դոլար։
«Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է հանքային ռեսուրսների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագիծ, որը բոլորովին այլ փաստաթուղթ է, քան նախորդը: Ուկրաինան չի ճանաչի ԱՄՆ : Մենք շնորհակալ ենք աջակցության համար, բայց դա վարկ չէ, թույլ չենք տա»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի նոր նախագիծը վերաբերում է բոլոր օգտակար հանածոներին։ Հատուկ հիմնադրամը կվերահսկի Ուկրաինայի նավթի և գազի պաշարների կեսը, բոլոր մետաղները և ենթակառուցվածքների մեծ մասը, այդ թվում՝ երկաթուղիները, նավահանգիստները, խողովակաշարերը և վերամշակող գործարանները: Հիմնադրամի անդամների կեսից ավելին վետոյի իրավունք կունենա և նշանակվելու են Վաշինգտոնի կողմից: Փաստաթղթում չեն նշվում Կիևի անվտանգության երաշխիքները։ Ենթադրվում է, որ համաձայնագիրը պետք է փոխհատուցի Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինային օգնության համար ԱՄՆ-ի բոլոր ծախսերը։
.
Նմանատիպ հոդվածներ
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։ Ադրբեջա...
ԼՂ խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների օրակարգից. ՀՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խն...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...