Ադրբեջանը ժամանակը ճիշտ օգտագործեց․ Անդրանիկ Քոչարյան
Ադրբեջանի նման պահվածքը նորություն չէ, նրանք ցանկանում են լարվածության օջախ ստեղծել Հայաստանում և դա նրանց հաջողվում է։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Մենք հետևում ենք սահմանային իրավիճակին, և եթե վտանգ տեսնենք՝ ըստ անհրաժեշտության մեր զինված ուժերը իրենց իրավասությունների սահմանում համապատասխան քայլեր կձեռնարկեն։ Ադրբեջանը հայտարարեց, որ խնդիր չունի այդ պայմանագրի հետ կապված, մենք հայտարարել ենք, որ կստորագրենք, արձագանքել են տարբեր միջազգային կառույցներ և երկրներ՝ ողջունելով այդ քայլը։ Տարածաշրջանի խաղաղությունը պետք է ամրագրվի փաստաթղթով, որպեսզի սկսենք դա իրականության մեջ կառուցել»,- ասաց պատգամավորը։
Քոչարյանը նշեց նաև, որ Ադրբեջանը ժամանակը ճիշտ օգտագործեց, կառուցեց այն համակարգը ու հասավ նրան ինչին ուզում էր․
«Մենք ի տարբերություն Ադրբեջանի 1994 թվականի հրադադարից հետո, ունենալով մի շարք առավելություններ մեր հաղթանակները ստորադասեցինք, անձնական հարցերի պատճառով, և դա արձանագրվեց պատերազմի ելքերով, մենք թե քառօրյա, թե 44-օրյա պատերազմների ժամանակ պարտվել ենք։ Կռիվ անելը հեշտ է խաղաղության հասնելն է դժվար»,- հավելեց պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Դա կհիշվի որպես ժողովրդի ցեղասպանություն․ Զախարովա
Ուկրաինայում հարկադիր մոբիլիզացիան կհիշվի որպես ժողովրդի ցեղասպանություն։ Այս մասին հրապարակում է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական...
Օգտագործենք խաղաղ օրը, վաղը կարող ենք այն չունենալ․ Անդրանիկ Քոչարյան
Հայաստանը շարժվում է խաղաղության օրակարգով և ձգտում է խաղաղության, մեզ բոլորիս պետք է այդ խաղաղությունը։ Այս մասին ճեպազ...
Ֆրանսիան վերածվել է ահաբեկիչների ինկուբատորի․ Զախարովա
Ֆրանսիան ներկայիս քաղաքականության պատճառով լիովին վերածվել է ահաբեկիչների համար իսկական ինկուբատորի։ Այս մասին հյատարարե...