Պուտինը պայման է դրել Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր սկզբունքային հավատարմությունը ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտնում է Կրեմլը։
Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել իր ամերիկացի գործընկերների հետ՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հնարավոր ուղիներ մշակելու համար, որոնք, ըստ նրա, պետք է լինեն կայուն և երկարաժամկետ։ Նրա կարծիքով, կարգավորումը պետք է հաշվի առնի ճգնաժամի բուն պատճառները վերացնելու բացարձակ անհրաժեշտությունը, ինչպես նաև անվտանգության ոլորտում Ռուսաստանի օրինական շահերը։
Մեկնաբանելով 30-օրյա զինադադարի նախաձեռնությունը՝ Ռուսաստանի նախագահը նշել է մի շարք կարևոր կետեր, որոնք վերաբերում են հնարավոր զինադադարի վերահսկողության ապահովմանը։
«Հակամարտության սրումը կանխելու հիմնական պայմանը պետք է լինի արտաքին ռազմական օգնության և Կիևին հետախուզական տվյալների տրամադրման ամբողջական դադարեցումը»,- կարծում է Կրեմլը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտին– Թրամփ հեռախոսազրույցն ավարտվել է
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Սպիտա...
Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ Իլհամ Ալիևին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Այս մասին սոցցանցեր...
Մենք գրեթե հասել ենք նպատակին. Արարատ Միրզոյան
Բրազիլիա պաշտոնանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղի Folha օրաթերթին։ Ադրբեջա...
ԱՄՆ-ը դադարեցնում է հակառուսական ծրագրի ֆինանսավորումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է Ուկրաինայից Ռուսաստան տեղափոխված երեխաների ճակատագրի մոնիտորինգով զբաղ...