ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ 08։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։
Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի կեղծ պնդումներին
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն Արմենպրեսս-ի հետ հարցազրույցում արձագանքել է Ադրբեջ...
ՀՀ-ն գրավոր կերպով Ադրբեջանին խնդիրների լուծման տարբերակ է առաջարկել
2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանին է փոխանցել որոշ խնդիրների լուծման առաջարկ: Այ...
Թրամփի և Զելենսկիի հեռախոսազրույցը ավարտվել է. ինչ է հայտնի
ԱՄՆ նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի հեռախոսազրույցը ավարտվել է: Թրամփը հայտնել է, որ զրույցը տևել է մոտ մե...
Մենք դա լուրջ ռիսկ ենք համարում. Ադրբեջանը խոսել է համաձայնագրի ստորագրման վայրի մասին
Դեռ շուտ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբ...