Էսկալացիայով կպատասխանենք էսկալացիային. հուսիները կհարվածեն ԱՄՆ-ի ռազմաբազաներին. ԶԼՄ
Եմենի տարածքում ԱՄՆ-ի ավիահարվածներն անպատասխան չեն մնա, Եմենի «Անսար Ալլա» (հուսիներ) շարժման ուժերը լիովին պատրաստ են էսկալացիայով պատասխանել էսկալացիային, հայտարարել է հուսիների քաղբյուրոն: Հայտարարությունը հրապարակել է Al Masirah հեռուստաալիքը։
«Ագրեսիան անպատասխան չի մնա։ Եմենի մեր զինված ուժերը պատրաստ են էսկալացիային դիմակայել էսկալացիայով», - ասվում է քաղբյուրոյի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Al Hadath հեռուստաալիքը հայտնել էր, որ հուսիների դիրքերը Սանայում ենթարկվել են զանգվածային հրթիռային հարվածների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման է տվել ամերիկացի զինվորականներին «վճռական և հզոր» գործողություններ սկսել հուսիների դեմ: Հուսիների կառավարության առողջապահության նախարարության տվյալներով՝ Սանայի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ:
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հուսիներ) ռազմաքաղաքական շարժումը կարող է հարվածներ հասցնել ԱՄԷ-ում կամ Ջիբութիում ԱՄՆ-ի ռազմակայաններին՝ ի պատասխան Եմենում սկսված ամերիկյան ռազմական գործողության: Այս մասին Washington Post-ին հայտնել է եմենցի վերլուծաբան Մոհամեդ ալ Բաշան:
«Ալ-Բաշան զգուշացրել է, որ հուսիները կարող են փորձել հարվածներ հասցնել ԱՄԷ - ում կամ Ջիբութիում գտնվող ամերիկյան բազաներին՝ որպես հատուցում», - գրում է թերթը:
Ներկայում ԱՄՆ-ի ռազմական ավիացիայի հարվածները Եմենի տարածքին շարունակվում են։ Գրոհները կրկին իրականացվում են Հյուսիսային Սաադա նահանգի վրա, որը համարվում է հուսիների հենակետը, ինչպես նաև հարվածներ են հասցվել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Մաարիբ նահանգին, որը մասամբ գտնվում է Եմենի միջազգային ճանաչված կառավարության վերահսկողության տակ:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 09։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժա...
ԱՄՆ-ն հրթիռակոծում է Եմենը. կան տասնյակ զոհեր ու հարյուրից ավելի վիրավորներ
Եմենում ավելի քան 30 մարդ Է զոհվել հյուսիսում եւ կենտրոնական հատվածում տարբեր նահանգների վրա զանգվածային օդային հարձակու...
Թրամփն անձամբ է հետևում Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է հետևում Եմենի ուղղությամբ Ամերիկյան ռազմական ավիացիայի հարվածներին: Այս մասին ասվում...
Կիևում պայթյուններ են որոտացել
Կիևում պայթյուններ են հնչել օդային տագնապի ֆոնին, աշխատել են ՀՕՊ համակարգերը: Այս մասին հայտնում են ուկրաինական հեռ...