Միակողմանի դրույթների կատարման դեպքում, մենք միայն կկորցնենք․ Քոչարյան
Ադրբեջանի հետ կապված կա վստահության պակաս, բազմաթիվ խախտումների մասին կարող ենք խոսել, թեկուզ նոյեմբերի 9-ի և 10-ի պայմանավորվածությունն, որը կրկին խախտվեց Ադրբեջանի կողմից, մենք շատ մեծ թերահավատություն ունենք այդ երկրի նկատմամբ։ Այս մասին խոսել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Շատ բնական է, որ ցանկանում ենք իմանալ, թե ինչով է պայմանավորված այն լավատեսությունն, որը դուք ունեք, պետք է վստահ լինենք, որ այս գործընթացում մենք չենք զիջելու ինչ-որ բաներ, որը հետո շատ դժվար է լինելու հետ բերել։ Սահմանազատման գործընթացի հետ կապված, մենք դեմ չենք, բայց պետք է կարևորենք փոխվստահությունն, որը այս երկրի դեպքում չկա»,- ասաց պատգամավորը։
Պատգամավորն հավելեց, որ սահմանազատում պետք է լինի միայն այն դեպքում, երբ վստահ լինենք, որ Ադրբեջանն էլ կգնա փոխզիջումների, ինչպես մենք․
«Այդ երկիրը միշտ պայմաններ ու պայմանավորվածություններ խախտողի դիրքում է, եթե վստահ լինենք, որ իր զորքերը հետ կգնան, նշված հատվածներից, մենք էլ հետ կգնանք, մենք դեմ չենք, պարզապես կան մտավախություններ, քանի որ միակողմանի դրույթների կատարման դեպքում, մենք միայն կկորցնենք։ Զուգահեռ տեսնում ենք այնտեղ անցկացվող խայտառակ դատավարությունն, ու այստեղ մենք պետք է հավանատանք, որ անկեղծորեն խաղաղություն են ուզում, կներեք, բայց այդ ամենին դժվար է հավատալ»,-նշեց Լևոն Քոչարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Դուք պետություն եք կառուցում ուրիշի տարածքում․ Զախարովա
Կիևի ռեժիմը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում ռուս ժողովրդի ինքնությունը ջնջելու՝ նրանց լեզուն, մշակույթը, պատմությունը...
Ոստիկանները ԱԺ-ում տուգանել են Գառնիկ Դանիելյանին․ մանրամասներ
Ազգային ժողովում քիչ առաջ տուգանել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին աշխատասենյակում ծխելու համար...
Զգուշավոր լավատեսություն զգալու հիմքեր կան․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն պաշտպանում Է Թրամփի դիրքորոշումն Ուկրաինայի կարգավորման հարցում, սակայն հնչեցրել է հարցեր, ո...
Ռուսաստանը իր հույսը երբեք ոչ ոքի վրա չի դրել․ Լավրով
Ռուսաստանի հետ փոխշահավետ գործակցության հաստատման ողջամիտ մոտեցումները վաղ թե ուշ իրենց ճանապարհը կփակեն Արևմուտքում, նմ...