Ռուսաստանը իր հույսը երբեք ոչ ոքի վրա չի դրել․ Լավրով
Ռուսաստանի հետ փոխշահավետ գործակցության հաստատման ողջամիտ մոտեցումները վաղ թե ուշ իրենց ճանապարհը կփակեն Արևմուտքում, նման անհրաժեշտության գիտակցման առաջին փայլատակումներն արդեն արձանագրվում են տարածաշրջանի որոշ երկրների մոտ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք կասկած չունենք, որ վաղ թե ուշ Ռուսաստանի հետ փոխշահավետ ազնիվ փոխգործակցություն հաստատելու առողջ մոտեցումներն իրենց ճանապարհը կփակեն նաև այն պետություններում, որոնց կառավարություններն այսօր մեր նկատմամբ ոչ բարեկամական, իսկ եթե ուղիղ խոսենք՝ թշնամական քայլեր են ձեռնարկում։ Որոշ երկրների մոտ արդեն նկատելի է այն, ինչը հիմա ես ասում եմ»,- նշել է նախարարը։
Լավրորվն ընդգծել է նաև, որ Ռուսաստանն իր հույսը երբեք չի դրել, որևէ պետության բարի կամքի վրա․
«Նախ, Արևմուտքի հետ շփման փորձը մեզ արդեն սովորեցրել է, ոչ թե հավատալ նրա խոստումներին, այլ դատել բացառապես արված քայլերով։ Եվ երկրորդ, վերջին տարիները, իմ կարծիքով, մեզ շատ լավ դաս են տվել, որ այլևս չի կարելի թույլ տալ այնպիսի իրավիճակներ, երբ մեր տնտեսության, ֆինանսների, ինչպես նաև տեխնոլոգիական հատվածի առանցքային ճյուղերը կախված լինեն արևմտյան մատակարարների քմահաճույքներից»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Մեքենաների բարձր երաժշտությանն ու անհարկի ազդանշաններին կհաջորդի բարձր տուգանքը․ Սիմոնյան
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն տելեգրամյան իր ալիքում հրապարակել է․ «Երևանում և մյուս քաղաքներում մեքենանե...
Ուկրաինացիները ստիպված կլինեն ցավոտ զիջումների գնալ․ Sky News
ԱՄՆ-ն թույլ չի տալիս Ուկրաինայի վերադարձը 2014-ի կամ նույնիսկ 2022-ի սահմաններին: Դոնալդ Թրամփի թիմը, նշել է նաև, որ այս...