Բակո Սահակյանը կեղծ դատական նիստում ցուցմունք է տվել
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը ցուցմունք է տվել Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական նիստում։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են՝ նա, իբր, նշել է, որ «Ղարաբաղում սպառազինվելու առաջին կոչերը հնչել են անմիջապես հանրահավաքների ժամանակ, իսկ զենքը մատակարարվել է Հայաստանից»:
Ինչպես նշում են կայքերը՝ նա, իբր ասել է․ «Զենքի մի մասը տեղակայվել է խորհրդային զորամասերում։ Բացի այդ, Հայաստանից զենք է մատակարարվել։ Սրանք էին սպառազինության հիմնական ուղղությունները»։
Հիշեցնենք, որ Բաքվում շինծու դատավարությունից տվյալները հրապարակում են բացառապես ադրբեջանական լրատվամիջոցները: Հայկական կողմը հնարավորություն չունի ստուգելու այդ ինֆորմացիայի հավաստիությունը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Երևանում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը
Սույն թվականի մարտի 12-ին՝ տեղական ժամանակով 17:10:37 (ըստ Գրինվիչի 13:10:37), Երևանում արձանագրվել է 2.9 մագնիտուդ ուժգ...
Ադրբեջանը ՌԴ-ի պահանջը չի բավարարել
ՌԴ Քննչական կոմիտեի կողմից որպես մեղադրյալ ճանաչված, միջազգային հետախուզման մեջ գտնվող և Ադրբեջանում ձերբակալված, Կրասնո...
Ձյան առատ տեղումներից մինչ օրս քանի վթար է տեղի ունեցել Երևանում
Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։ Այս մասին Auror...
Որոշ հատվածներում ջերմաստիճանը կհասնի +16-ի․ առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր երեկոյան, մարտտի 4–ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Մարտի 5-7-ի...