Մի շտապեք վարդագույն ակնոցներով նայել ԱՄՆ-ի գործողություններին․ Պեսկով
Շատերը շտապում են վարդագույն ակնոցներ կրել ԱՄՆ-ի գործողությունների վերաբերյալ, սակայն Ռուսաստանում միշտ պետք է պատրաստ լինել պաշտպանելու սեփական շահերը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Հիմա պետք չէ շտապել վարդագույն ակնոցներ կրել։ Միշտ պետք է հույսը դնել լավագույնի վրա, բայց, այնուամենայնիվ, պատրաստ լինել վատագույնին։ Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պաշտպանելու մեր շահերը։ Շատերը հիմա շտապում են վարդագույն ակնոցներ կրել, խոսել այն մասին, որ հիմա ամերիկացիները կդադարեն զենք մատակարարել կամ արդեն դադարել են, կամ ամերիկացի ձեռնարկատեր Մասկը հիմա կանջատի իր կապի համակարգերը, և մեզ մոտ ամեն ինչ կստացվի ։ Մեզ մոտ առանց դրա էլ ամեն ինչ ստացվում է»,- ասել է Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Որոշել են երկրից թալանածը ման գալ իմ կոշիկների մեջ․ Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն արձագանքել է իր թանկ կոշիկների մասին արված հրապարակումներին։ Տեղադրելով լու...
Կիևի անօդաչու թռչող սարքերն ուղևորվում են մեր մայրաքաղաք․ Զախարովա
Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Մոսկվայի վրա ԵԱՀԿ պատվիրակության ժամանման օրը: Հավանաբար, այս ամենը նրա հա...