ԱՄՆ-ում կրկին ուժգին հրդեհներ են մոլեգնում
Շաբաթ օրը Լոնգ Այլենդում և Բրուքլինի մոտակայքում թփուտների հրդեհներ են բռնկվել, իսկ Նյու Յորքում ուժեղ քամին մեծացրել է հրդեհի տարածման վտանգը: Ինչպես փոխանցում է NBC News-ը, այս մասին հաղորդել է Ազգային օդերևութաբանական ծառայությունը:
Նահանգապետ Քեթի Հոքուլը շաբաթ օրը արտակարգ դրություն է հայտարարել Լոնգ Այլենդի Սաֆոլկ շրջանում՝ Փայն Բարենսում անտառային հրդեհների պատճառով: Նա հայտնել է, որ առաջարկել է Սաֆոլկ շրջանի գործադիր տնօրեն Էդ Ռոմեյնին «ցանկացած ռեսուրս և աջակցություն, որը նրան անհրաժեշտ է»:
Ըստ նահանգապետի, Նյու Յորքի ազգային գվարդիայի ուղղաթիռների անձնակազմեր են ուղարկվել տեղում հրշեջներին օգնելու համար, պետական հաստատությունները նույնպես արձագանքել են անտառային հրդեհներին:
«Ես պարտավորվում եմ անել ամեն ինչ՝ Լոնգ Այլենդի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար», - ասել է նա:
Եղանակային հատուկ կանխատեսում է հրապարակվել Նյու Յորքի և Լոնգ Այլենդի համար, որում ասվում է, որ «հարաբերական խոնավության ցածր՝ 30 տոկոսին, մոտ ցուցանիշի և 30-35 մղոն/ժ արագությամբ հյուսիսարևմտյան քամու զուգակցումը» կարող է հանգեցնել հրդեհների արագ տարածմանը, հայտնել են օդերևութաբանական ծառայությունից:
Հրդեհների ամենամեծ վտանգի տակ գտնվող տարածաշրջանը Նյու Յորքի հարավ-արևելքն է, Նյու Ջերսիի հյուսիսը և Կոնեկտիկուտի հարավը, որը ներառում է Լոնգ Այլենդը և Նյու Յորքի բոլոր հինգ շրջանները:
Նմանատիպ հոդվածներ
Շինարարության ավտոմեքենաների պատճառով անչափահաս է վրաերթի ենթարկվել. ահազանգ
Այսօր Auroranews են ահազանգել Նաիրի Զարյան 11-13 շենքի բնակիչները: Նրանք իրենց բողոքն են բարձրաձայնում, որ իրենց շենքերի...
Խոշոր հրդեհ` Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում
Մարտի 1-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակ...
Starship տիեզերանավը պայթել է օդում
Իլոն Մասկի SpaceX ընկերության Starship տիեզերանավի արձակումը՝ Super Heavy կրող հրթիռով, ստեղծված դեպի Լուսին օդաչուով թռ...
Նոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից
Իսակովի պողոտայի կահույքի սրահում բռնկված հրդեհի մակերեսը կազմում է 450 քառակուսի մետր, գրեթե ամբողջությամբ այրվել է երկ...