Նոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից
Իսակովի պողոտայի կահույքի սրահում բռնկված հրդեհի մակերեսը կազմում է 450 քառակուսի մետր, գրեթե ամբողջությամբ այրվել է երկրորդ հարկը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է սրահի սեփականատիրոջ եղբայրը:
Նա ասել է, որ չգիտի՝ ինչքան գույք է այրվել, աշխատակիցների շրջանում տուժածներ չկան: Նրա խոսքով՝ սրահի աշխատակիցը ծուխ է տեսել եւ ահազանգել է փրկարար ծառայություն:
Այս պահին կահույքի սրահից հանում են չվնասված գույքը, տարածքը մաքրում կոտրված ապակու կտորներից: Չվնասված կահույքը բեռնատարներով տեղափոխում են պահեստային տարածք:
Ըստ աշխատակիցների՝ նախնական տվյալներով հոսանքի կարճ միացումից է հրդեհը բռնկվել:
Ականատեսները հայտնում են, որ մոտ մեկ տարի էր, ինչ տարածքը վարձակալության է հանձնված:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։15-ին, մարվել՝ 13:35-ին:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր հրդեհ` Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում
Մարտի 1-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակ...
Շինարարության ավտոմեքենաների պատճառով անչափահաս է վրաերթի ենթարկվել. ահազանգ
Այսօր Auroranews են ահազանգել Նաիրի Զարյան 11-13 շենքի բնակիչները: Նրանք իրենց բողոքն են բարձրաձայնում, որ իրենց շենքերի...
Ինչպես է ավտոբուսը բախվում մեքենաներին ու հայտնվում կանգառում. կա զոհ և վիրավորներ. ՌԴ
Կադրերում երևում է, թե ինչպես է ավտոբուսը շրջադարձ կատարում, բախվում մի քանի մեքենայի, հայտնվում հետիոտնի համար նախատեսվ...
Ինչպես է կառուցվող կամուրջը փլուզվում. կան զոհեր և տուժածներ. Հարավային Կորեա
Հարավային Կորեայում կառուցվող կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով երեք մարդ մահացել է, ևս հինգը տուժել են, հայտնում են տե...