Starship տիեզերանավը պայթել է օդում
Իլոն Մասկի SpaceX ընկերության Starship տիեզերանավի արձակումը՝ Super Heavy կրող հրթիռով, ստեղծված դեպի Լուսին օդաչուով թռիչքներ իրականացնելու համար, ավարտվել է անհաջողությամբ։ Այս մասին հայտնում է տիեզերանավը մշակող SpaceX ընկերությունը։
Մեկնարկից մոտավորապես 10 րոպե անց տիեզերանավի հետ կապը կորել է, տվյալների ստացումն ընդհատվել է։ Շարժիչի խափանման պատճառով տիեզերանավը սկսել է կորցնել բարձրությունը։
Super Heavy կրող հրթիռը տիեզերանավից անջատվելուց հետո հաջողությամբ հետ է իջել մեկնարկային կայան, որտեղ Mechazilla համակարգի մանիպուլյատոր-ձեռքերը բռնել են այն:
Մեկնարկը տեղի է ունեցել մարտի 6-ին, տեղական ժամանակով 18:34-ին (Երևանի ժամանակով մարտի 7-ին, ժամը 02:34-ին) SpaceX-ի Starbase արձակման հարթակից, որը գտնվում է Տեխասի հարավ-արևելքում։
Նախորդ արձակումը, որն իրականացվել էր հունվարի 17-ին, նույնպես անհաջողությամբ էր ավարտվել։ Հրթիռի երկրորդ աստիճանը չէր կարողացել դուրս գալ ուղեծիր։ Starship-ը պայթել էր կրող հրթիռից անջատվելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
Շինարարության ավտոմեքենաների պատճառով անչափահաս է վրաերթի ենթարկվել. ահազանգ
Այսօր Auroranews են ահազանգել Նաիրի Զարյան 11-13 շենքի բնակիչները: Նրանք իրենց բողոքն են բարձրաձայնում, որ իրենց շենքերի...
Խոշոր հրդեհ` Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում
Մարտի 1-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակ...
ԱՄՆ-ում կրկին ուժգին հրդեհներ են մոլեգնում
Շաբաթ օրը Լոնգ Այլենդում և Բրուքլինի մոտակայքում թփուտների հրդեհներ են բռնկվել, իսկ Նյու Յորքում ուժեղ քամին մեծացրել է...
Նոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից
Իսակովի պողոտայի կահույքի սրահում բռնկված հրդեհի մակերեսը կազմում է 450 քառակուսի մետր, գրեթե ամբողջությամբ այրվել է երկ...