Մակրոնը պայման է դրել Պուտինին զանգահարելու փորձից առաջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պայմանով, որ Վլադիմիր Զելենսկին և եվրոպացի առաջնորդները համաձայնեն դրան։ Նրա խոսքերը մեջբերում է Le Point-ը։
«Ես պատրաստ եմ խոսել նախագահ Պուտինի հետ, երբ նախագահ Զելենսկին, ես և մեր եվրոպացի գործընկերները համարենք, որ ճիշտ ժամանակն է», - ասել է Մակրոնը։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահն արդեն պատրաստակամություն էր հայտնել «հարմար պահին» զրուցել իր ռուս գործընկերոջ հետ։ Մակրոնի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ բանակցությունների առաջիկա փուլում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ավելի վաղ մեկնաբանելով Մակրոնի մտադրությունները, հայտարարել էր, որ երկու երկրների ղեկավարների միջև հեռախոսազրույց կազմակերպելու խնդրանք չի ստացվել։
Նմանատիպ հոդվածներ
Էմանուել Մակրոնը ՝ Ուկրաինայի կապիտուլյացիայի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է քննարկում բացել Ֆրանսիայի միջուկային զենքի օգտագործման վերա...
Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նամակով ներողություն է խնդրել Թրամփից Օվալաձև աշխատասենյակի բուռն վիճաբանությունից...
Որ դեպքում Ադրբեջանը կստորագրի վերջնական պայմանագիրը. Բաքվից արձագանքում են
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրություններին։ Նշել են, թե ավարտվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղո...
Վլադիմիր Պուտինը հայտարարել է հրադադար կնքելու մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ համաձայն է Ուկրաինայում ռազմական գործողությունները...