Կրակոցների ձայներ՝ Սիրիայի հայաշատ շրջաններում. բախումները շարունակվում են

Սիրիայում շարունակվում են Ասադի կողմնակիցների և նոր իշխանությունների զինված կազմավորումների միջև բախումները:


Մարդիկ զգուշություն են դրսևորում և այդ պահերին իրենց բնակարաններից դուրս չեն գալիս մինչև իրավիճակը հանդարտվի։ Շրջանի անվտանգությունը պահպանող ուժերը պարետային ժամ են հայտարարել՝ նպատակ ունենալով սպասել մինչև իրադրության մեղմացումը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հալեպի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը՝ նշելով, որ թե՛ կառավարական ուժերի, թե՛ զինյալների, թե՛ սովորական քաղաքացիների շարքերում զոհեր են արձանագրվում։


Հիշեցնենք՝ Սիրիայում բախումներ են սկսվել կառավարական ուժերի և ալավիական ջոկատների միջև, որոնք աջակցում են նախկին նախագահ Բաշար Ասադին։


Նախկին նախագահի կողմնակիցները հարձակում են իրականացրել «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի դեմ, որը երկրում իշխանության է եկել անցյալ տարվա դեկտեմբերին:

Քաղաքականություն