Սա լուրջ «անարդարություն» է. հայրս թույլ չի տվել դա. Ալիև
Նախիջևանը «Ադրբեջանի պատմական տարածքն է», որն ավելի քան մեկ դար անջատված է Ադրբեջանի հիմնական մասից և չունի ցամաքային կապ՝ խորհրդային վարչակազմի կողմից «Արևմտյան Զանգեզուրը» Ադրբեջանից անջատելու և Հայաստանին փոխանցելու պատճառով։ Այս մասին Թուրքիայում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսքով՝ սա լուրջ «անարդարություն» է:
«Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանը շրջափակել էր Նախիջևանը։ Հայերը ցանկանում էին «օկուպացնել» Նախիջևանը, «ինչպես արեցին Ղարաբաղի դեպքում»: Հայրս՝ Հեյդար Ալիևը, որն այն ժամանակ Նախիջևանի ղեկավարն էր, դա թույլ չտվեց։ Նախիջևանը չգրավելու պատճառներից մեկը Նախիջևանի և Թուրքիայի միջև Հույսի կամուրջի կառուցումն էր։ Թուրքիայի օգնությունը նշանակալի ներդրում է ունեցել Նախիջևանի անվտանգության գործում», - ասել է Ալիևը։
Նախիջևանը Հայաստանի առաջին հանրապետության մասն է եղել։ Սակայն 1921-ի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում կնքել են պայմանագիր, ըստ որի՝ Նախիջևանը հանձնվել է Խորհրդային Ադրբեջանին։ Այժմ Նախիջևանը հայաթափված է և բռնակցված Ադրբեջանի Հանրապետությանը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսքերին
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել...
Եղիշե Կիրակոսյանը հայտնել է՝ ինչու է ազատման դիմում գրել
Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան էջու գրել է Եղիշե Կիր...
ՀՀ օրհներգը փոփոխվեց. նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետությ...
Եթե դա չբացահայտվի` հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվի. Միքայելյան
Վազգենի թողած գաղափարով թե՛ երկրապահը, թե՛ ժողովուրդը մինչև այսօր ուղղորդվում է։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր...